շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայտնաբերել է արժեքավոր համարվող սոճենի տեսակի երկու ծառի ապօրինի հատման դեպք․ էկոպարեկային ծառայություն

Հայտնաբերել է արժեքավոր համարվող սոճենի տեսակի երկու ծառի ապօրինի հատման դեպք․ էկոպարեկային ծառայություն

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի էկոպարեկները ս.թ. հոկտեմբերի 20-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության 11-րդ պահաբաժնում հայտնաբերել է արժեքավոր համարվող սոճենի տեսակի երկու ծառի ապօրինի հատման դեպք:
 
Արդյունքում՝ իրավախախտի կողմից ծառահատման հետագա գործընթացը կասեցվել է:
 
Կազմվել է համապատասխան արձանագրություն, կատարվել վնասի հաշվարկ՝ համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական եվ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի:

  • Կիսվել: