Հայրության արձակուրդ՝ նորածնին խնամելու համար. կարգը գործում է հունվարի 1-ից (տեսանյութ)
ՀՀ-ում հունվարի 1-ից գործում է հայրության արձակուրդ՝ նորածնին խնամելու համար։ Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Նոր կարգավորման համաձայն՝ երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայրն իրավունք ունի դիմել ու 5 աշխատանքային օր օգտվել վճարովի արձակուրդից։
Նշվում է, որ վճարումը կատարում է գործատուն․ 5 օրվա համար՝ միջին օրական աշխատավարձի չափով։