կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայրենասիարական ճառեր կարդացող Հայկ Բարսեղյանը Դոգի համար ադմին է աշխատել, ալիքներ է ղեկավարել, ֆեյքեր է պահել, նպաստել է Դոգի գործունեությանը. ձայնագրություն

Հայրենասիարական ճառեր կարդացող Հայկ Բարսեղյանը Դոգի համար ադմին է աշխատել, ալիքներ է ղեկավարել, ֆեյքեր է պահել, նպաստել է Դոգի գործունեությանը. ձայնագրություն

Ժամեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց հաղորդագրություն, համաձայն որի Տիգրան Առաքելյանն օգտագործել է ծրագրեր, վարել է ֆեյք օգահաշիվներ՝ նպաստելով «Դոգի» նպատակներին։

Քննչական Կոմիտեի տարաաած հաղորդագրությանը կցված էին ձայնալսումներ, որտեղ անհերքելի ապացույցներ  կային առ այն, որ բացի Տիգրան Առաքելյանից Դոգին նմանատիպ ծառայություններ է մատուցել նաև Հայկ Բարսեղյանը։

Խոսքը այն նույն Հայկ Բարսեղյանի մասին է, ով տևական ժամանակ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերներում հայրենասիրական ճառեր էր կարդում, իսկ իրականում ծառայություններ է մատուցել Դոգին։

Ստորև ներայացնում ենք Քննչական Կոմիտեի գաղտնի քննչական գործողություններ ի արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցները։

Նշենք, որ Հայկ Բարսեղյանը Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի որդին է, դերասանուհի Անի Խաչիկյանի նախկին ամուսինը։
 

  • Կիսվել: