երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց ավելի շատ՝ ինքնասիրություն. Աննա Հակոբյան

Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց ավելի շատ՝ ինքնասիրություն. Աննա Հակոբյան

Երևանում բացվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը։ Բոլորիս մաղթում եմ, որ այս կենտրոնում այնպիսի հերթեր գոյանան, որ Կառավարությունը ստիպված լինի տասնյակներով նորերը բացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Վերջին հինգ տարիների ընթացքում լինելով Սփյուռքի հարյուրավոր համայնքներում և հանդիպելով հազարավոր հայրենակիցների՝ ինքս ինձ համար վաղուց արձանագրել եմ.

Նրանց բոլորին միավորում է մեկ բան։

Անկախ կրթությունից, սոցիլական շերտից, հասարակական դիրքից, ունեցվածքից, ապրուստի միջոցների ավելցուկից կամ պակասությունից նրանց բոլորի հայացքները նույն բանի մասին են։

Եվ դա կարոտը չէ։

Դա կիսատությունն է։

Անլիարժեքությունը։

Ինչ-որ մի շատ կարևոր բանի բացակայությունը։

Լավ լուրն այն է, որ այդ կարևոր բանը միֆ չէ և ոչ էլ ուղեղային մորմոք, և ոչ էլ միրաժ, ֆիկցիա կամ սրտի հիվանդություն։ Այն խիստ իրական է և շոշափելի և ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն։

Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերևս ավելի շատ՝ Ինքնասիրություն»,- գրել է Աննա Հակոբյանը։

  • Կիսվել: