կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայկական ուժերը ոչնչացրել են իր հատուկջոկատայինների հետ Ադրբեջան տեղափոխված գնդապետին

Հայկական ուժերը ոչնչացրել են իր հատուկջոկատայինների հետ Ադրբեջան տեղափոխված գնդապետին

Արցախի Հադրության ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինոնյանը:

«Խոսքը վերաբերում է նրան, ով օրեր առաջ իր հատուկջոկատայինների հետ Նախիջևանից տեղափոխվել էր «մայրցամաքային» Ադրբեջան հայկական ուժերի դեմ կռվելու համար: Հենց նա էր օգոստոսյան թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ նախիջևանյան զորքերի հրամանատարը:

Մենսիմովն այն աշխահ ուղարկվել է Ադրբեջան տեղափոխվելուց ընդամենը 2 օր անց»,- գրել է Սինանյանը:

  • Կիսվել: