չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարը՝ Բագրատ Սրբազանին հայհոյելու մասին

Հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարը՝ Բագրատ Սրբազանին հայհոյելու մասին

Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ ձեր տեղակալը արգելել է երեխաներին երգել և հայհոյել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, հերքումն էլ չեմ տեսել: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկումների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին:

«Այդ կոռեկտության հարցը արդյոք քննարկվել է ձեր նախարարությունում, թե՞ դա դա ձեր նախարարության հետ ոչ մի կապ չունի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանն ասաց, որ այն ինչ վկայակոչում է Խաչատրյանը, դրա վերաբերյալ փոխնախարարը տվել է բավականին ծավալուն պարզաբանումներ, որոնք հրապարակվել են:

«Պետք է ասեմ, որ այն ինչ վկայակոչում եք, ամբողջությամբ սուտ է, որևէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ, և եթե որևէ մեկը որոշել է ելույթ չունենալ դա իր խնդիրն է, և դա բարդել որևէ այլ կառույցի վրա ուղղակի անարդար է:

Ինչ վերաբերում է հայհոյանքներին՝ հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից և մեր ուղղությամբ: Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները չեն հայհոյում և նման բան ուղղակի տեղի չի ունեցել»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: