չորեքշաբթի, փետրվար 12
12 / 2 / 2025
Հայաստանը ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների ուղղությունների տասնյակում է

Հայաստանը ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների ուղղությունների տասնյակում է

Հայաստանը ռուս գործարարների արտասահմանյան գործուղումների ուղղությունների տասնյակում է, գրում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ 2024 թվականին ռուսական բիզնեսի համար գրավչության գլխավոր կետը Չինաստանն էր։ Այս երկիր ճանապարհորդության պահանջարկն աճել է 119%-ով։  Երկրորդ տեղը պահպանել է Ղազախստանը։ Թուրքիան, որը նախկինում զբաղեցնում էր առաջատարի դիրքը, տեղափոխվել է երրորդ տեղ՝ կորցնելով ռուս բիզնես զբոսաշրջիկների 19%-ը:

Նշվում է, որ հիմնական ուղղությունների տասնյակում են նաև Սերբիան (-32% մինչև 2023 թվականը), ԱՄԷ-ն (+8%), Բելառուսը (+42%), Ուզբեկստանը (+28%), Հայաստանը (-30%), Հնդկաստանը (+2%) և Վրաստանը (+55%): 

  • Կիսվել: