շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանը եզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովել Թուրքիայում

Հայաստանը եզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովել Թուրքիայում

Հայաստանը եզրափակչի առաջին ուղեգիրն է ապահովել Էրզրումում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։

 Կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել ու եզրափակիչ դուրս եկել Չարբախի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Մելքումյանի սան Սամվել Սիրամարգյանը։

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Հայ մարզիկը վստահ հաղթանակ է տոնել իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամբ։ Բոլոր երեք ռաունդների ընթացքում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և իր ոճն էր թելադրում մրցակցին։

Արդյունքում՝ բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են նրան։ Եզրափակչում Սիրամարգյանի մրցակիցն ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն է։ Եվրոպական ստուգատեսին Հայաստանը ներակայացնում է 15 տղա և 5 աղջիկ:

Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում՝ Էրիկ Ապերյանը, 44 կգ-ում՝ Սարգիս Թառլոյանը:

46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում՝ Տիգրան Հովսեփյանը, 52-ում՝ Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունանա Ալեքս Պետրոսյանը, 57-ում՝ Ալեն Ստեփանյանը, 60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կնեկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում՝ Սամվել Սիրամարգյանը, 70-ում՝ Հրաչ Խաչատրյանը:

75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը:

  • Կիսվել: