հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայաստանը՝ 2020 թ. զբոսաշրջային առաջատար ուղղություն. ֆրանսիական զբոսաշրջային գործակալություն

Հայաստանը՝ 2020 թ. զբոսաշրջային առաջատար ուղղություն. ֆրանսիական զբոսաշրջային գործակալություն

2020 թվականի համար առաջնային ճանապարհորդական ուղղությունների ցանկում, ըստ Evaneos ֆրանսիական զբոսաշրջային գործակալության, Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, տեղեկացնում է rtbf.be-ն:

Հայաստանի մասին նշված է. «Երկիրը, որտեղից արմատներով սերում է Շառլ Ազնավուրը, բավականին շատ հնարավորություններ ունի զբոսաշրջիկներին գրավելու համար՝ ինչպես նրանց, որոնք սիրում են ուսումնասիրել գեղեցիկ եկեղեցիները, այնպես էլ՝ այն ճանապարհորդներին, որոնք բաց հորիզոններ են փնտրում: 2020 թվականը լինելու է քաղաքակրթությունների հեռանկարների բացահայտման տարի»:


Նշենք, որ առաջատար ուղղությունների ցանկում են նաև Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան և Ուզբեկստանը:

 

  • Կիսվել: