Հայաստանում ընտանեկան բռնnւթյшն դեպքերի մասին հաղորդումներն ավելացել են. փոխնախարար
«Անցած տարի և այս տարվա 6 ամսվա ընթացքում ընտանեկան բռնության դեպքերն աճել են, ինչը պայմանավորված է հաղորդումների ավելացումով, դիմելությամբ»,- ասուլիսում ասաց ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը։
Ըստ նրա, սա վկայում է դրական երևույթի մասին, որ ոստիկանության նկատմամբ կա վստահություն և բռնության ենթարկված անձինք դիմում են ավելի շատ, քան նախկինում։
«Այս ոլորտում, առհասարակ դատաիրավական շղթայում ընտանեկան բrնության դեմ պայքարի մասով, արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք հասցեագրում են դատախազությանը, իրավապահ մյուս համակարգի գործընկերներին։ Առաջիկայում հանդես կգան որոշակի օրենսդրական առաջարկություններով»,- ասաց փոխնախարարը։



