ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-31-ի, օգոստոսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։



Երևան քաղաքում հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ը, օգոստոսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Երևան քաղաքի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.5°C (2000 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.6°C (1985 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.4°C

  • Կիսվել: