կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում նախատեսում են հնարավոր դարձնել դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը

Հայաստանում նախատեսում են հնարավոր դարձնել դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը

Հայաստանում նախատեսում են 2-3 տարվա ընթացքում հնարավոր դարձնել դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար, ր գրիպի թեմայով կազմակերպված սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նկատել է, որ դա մարդասիրական քայլ է:

«Այս տարվա սկզբից 2-3 տարվա մեջ ենք նախատեսում դա: Բազմաթիվ ենթակառուցվածքներ են պետք դիակային դոնորներից փոխպատվաստման համար: Մտադրությունը միանշանակ ուժի մեջ է, պետք է անենք, քանի որ դրանով փրկելու ենք շատ վատ կյանքի որակ ունեցող մարդկանց կյանքեր», - ասել է Թորոսյանը:

Նրա խոսքով՝ առաջնայինն ու կարևորը երիկամի փոխպատվաստումն է: Նախարարը նշել է, որ երիկամների փոխպատվաստումը կենդանի դոնորներից այս տարի շատ ակտիվացել է:

Անդրադառնալով քննադատություններին՝ Թորոսյանը նկատել է, որ ՀՀ-ից լյարդի, երիկամի փոխպատվաստման համար գնում են այլ երկրներ ու վճարում  30-150 հազար դոլար գումար, և այդ փոխպատվաստումների մեծ մասն իրականացվում է հենց դիակային օրգաններից:

Նախարարը հավելել է նաև, որ դիակային դոնորներից փոխպատվաստման համար իրավական ակտերի մակարդակով ամեն ինչ կա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: