ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանում կաթնամթերքը կսկսեն վաճառել տարբեր գույնի դարակների վրա

Հայաստանում կաթնամթերքը կսկսեն վաճառել տարբեր գույնի դարակների վրա

Հայաստանում կաթնամթերքը կսկսեն վաճառել տարբեր գույնի դարակների վրա։  «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ: Այս օրինագիծը տարբեր եղանակներով քննարկվել է շուրջ հինգ տարի։

Մաքուր կաթնամթերքը` առանց կաթնային յուղի փոխարինիչների և ոչ կաթնային ծագման այլ բաղադրիչների հավելման, պետք է վաճառվի կանաչ գույնի դարակներում, իսկ կաթնային յուղի փոխարինիչներովը՝ նարնջագույն։
Ավելի վաղ առաջարկվում էր կանաչ և նարնջագույն տարբերակումը տարածել նաև փաթեթավորման վրա, սակայն այդ պահանջներն արդեն վերաբերում էին ապրանքների ստանդարտներին, այսինքն՝ դրանք պետք է համաձայնեցվեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով։
 
Գունային տարբերակման գաղափարը ԵՏՀ -ն չի հաստատել, ուստի արտադրողները կարող են ներկայացնել ցանկացած գույնի փաթեթավորում:
 
Հավելենք, որ ավելի վաղ, ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, կաթնամթերքի փոխարինիչներով արտադրանք արտադրողներին արգելվում էր փաթեթավորման վրա գրել «կաթ», «թթվասեր» և այլն։ Անհրաժեշտ էր օգտագործել «կաթնամթերք» կարգի անվանումներ, բայց գործնականում այդ պահանջը չէր կատարվում։

  • Կիսվել: