ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հայաստանում կա կորոնավիրուսի վարակով հաստատված 265 դեպք

Հայաստանում կա կորոնավիրուսի վարակով հաստատված 265 դեպք

Հայաստանում մարտի 25-ի ժամը 10։00 դրությամբ կա կորոնավիրուսի վարակով հաստատված 265 դեպք։ Այսպիսով երեկվա հետ համեմատած՝ վարակվածների թիվն ավելացել է 16-ով։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, ապաքինվել է 16 քաղաքացի։ Մարտի 24-ի դրությման մեկուսացումից դուրս են գրվել 88 հոգի։ Թեստի բացասական արդյունք է գրանցվել 1315 դեպքում։

Հիշեցնենք՝  Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն։ Որոշում է կայացվել մարտի 24-ից մեկ շաբաթով սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժը, դադարեցնել միջմարզային, մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը։ Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում  քաղաքացիների տեղաշարժը հսկելու համար։

Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը Հանրապետությունուն գրանցվել էր մարտի մեկին Երևանում։ Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր կան Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում:

  • Կիսվել: