կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2476, մահվան՝ 33 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2476, մահվան՝ 33 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2476 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 104249-ի:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 քաղաքացի, մահացածների թիվը 1533 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 403 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 33 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2476 -ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 1476 է, ընդհանուր առողջացածներինը՝ 63 258 փաստացի բուժվողներինը՝ 39055 (մեկ օրում ավելացել է 967 -ով): Մեկ օրում արվել է 5339 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 434026 թեստ:

  • Կիսվել: