Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 92 դեպք․ հանրագումարով՝ 663
Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11։00 դրությամբ կորոնավիրուսի հաստատված 663 դեպք կա։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Ապրիլի 1-ի համեմատությամբ նոր դեպքերի թիվն ավելացել է 92-ով։
Կենտրոնից նաև հայտնում են, որ փաստացի բուժում է ստանում 626 քաղաքացի։ Թեստերի բացասական արդյունք է գրանցվել 2940 դեպքում։
Կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 4 մարդ, լիովին ապաքինվել՝ 33-ը։


