կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանում 100 հազարից ավելի մարդ վարակված է վիրուսային հեպատիտով. Աթոյան

Հայաստանում 100 հազարից ավելի մարդ վարակված է վիրուսային հեպատիտով. Աթոյան

Հեպատիտ C-ի կրողների թիվը կազմում է Հայաստանի բնակչության մոտավորապես 4 տոկոսը՝ շուրջ 66 հազար մարդ, իսկ հեպատիտ B-ով հիվանդացածների թիվը ավելի քան 46 հազար է։ Այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը` ներկայացնելով հիվանդացության վիճակագրությունը։

«Հեպատիտ B-ի դեպքում դեռևս վերջնական ապաքինում չի դիտարկվում, բայց ունենք վիրուսի կայունացում, այսինքն` վիրուսի ընկճում, ինչը նպաստում է թե՛ լյարդի ախտահարման, հիվանդության պրոցեսի կասեցմանը, թե՛ կասեցնում է վիրուսի տարածումը»,- նշեց Աթոյանը։

Աթոյանը հեղաշրջումային համարեց հեպատիտ C-ով հիվանդների համար ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղերի հայտնաբերումը, ներմուծումն ու կիրառումը, որոնք թույլ տվեցին  95 տոկոս և ավել արդյունավետությամբ հասնել ապաքինման:

  • Կիսվել: