Հայաստանում կորոնավիրուսի հյատնաբերման 6 հետազոտություն է կատարվել․ Արսեն Թորոսյան (լուսանկարներ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսի աբորատոր ախտորոշիչ տեստերի լուսանկարները և նշել, որ արդեն կատարվել է 6 հետազոտություն։
«Ահա այսպիսի տեսք ունեն նոր կորոնավիրուսի «հայտնի» լաբորատոր ախտորոշիչ տեստերը։
Մինչ օրս կատարվել է 6 հետազոտություն։ Բոլոր դեպքերում արդյունքը բացասական է»,- գրել է նա։




