ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են առողջապահական ոլորտում երկկողմ համագործակցության հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

կուզնեցովը, մասնավորապես, ասել է. ՛՛Կողմերը քննարկել են առողջապահության, բժշկական արտադրության, առողջապահության ինֆորմատիզացիայի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է փոխադարձ բաց լինելն ու պատրաստակամությունը՝ փոխգործակցել լայն ուղղություններով՛՛:

Նշենք, որ Միխայիլ Մուրաշկոն Հայաստանում է աշխատանքային այցով։ Նա Վ․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին: Այն 2014 թվականից անցկացվում է ամեն տարի հաջորդաբար` Հայաստանում և Ռուսաստանում։

 

  • Կիսվել: