շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայաստանի կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազնի 8-10 աստիճանով. Սուրենյան

Հայաստանի կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազնի 8-10 աստիճանով. Սուրենյան

Այսօր ողջ օրվա ընթացքում և վաղը մինչ երեկո Հայաստանը գտվում է  հարավարևմտյան արևադարձային տաք օդային հոանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում Հայաստանի ողջ տարածքում սպասվում  է ջերմ և առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

Նա նշում է, որ մայիսի 28-ի ուշ երեկոյան ժամերից, մայիսի 29-ին, 30-ին Հայաստանը գտնվելու է  Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում այդ օրերեին առանջին շրջանում սպասվում են ամրոպային բնույթի կարճատև անձրևներ։ 

Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը կբարձրանա 2-4 աստիճանով,  բայց մայիսի 29-30-ը հյուսիս-արևմուտքից կներթափանցեն արկտիկական  ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազնի 8-10 աստիճանով։ 

  • Կիսվել: