շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Հայաստանի Հանրապետություն». Հայաստանը համավարակի բուժման առաջատարների շարքում է

«Հայաստանի Հանրապետություն». Հայաստանը համավարակի բուժման առաջատարների շարքում է

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Որքանո՞վ էր մեր երկրի առողջապահական  համակարգը պատրաստ  այս մարտահրավերը հաղթահարելուն, ինչպես  առաջնագծում հայտնված բուժաշխատողները դիմակայեցին առաջին վարակակիրների  հետ շփման ու բուժման գործընթացին... Այս մասին «ՀՀ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմում է աշխատանքային մեկուսացումից արդեն տուն վերադարձած «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ, լյարդաբան, Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը: Նրա գնահատմամբ, Հայաստանի առողջապահական համակարգը կարողացավ վերակազմակերպվել եւ իրականացնել կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարի այն  կարեւոր 4 գործողությունը, որոնք կիրառել  է  Չինաստանը: Դրանք  վերաբերում են  վարակի արագ հայտնաբերմանը, արագ հաղորդմանը, արագ մեկուսացմանը եւ բուժմանը:

«Հայաստանում այս գործողությունները բավական  համակարգված են եւ բարձր կազմակերպվածության մակարդակում են: Այսօր ուրախ ենք արձանագրել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը թրենդային երկրների ցանկում է»,- ասաց նա՝ մատնանշելով, թե ինչպես երկրի առողջապահական համակարգը կարողացավ օպերատիվ վերապրոֆիլավորել բուժկենտրոնները եւ  համապատասխան մեկուսարաններ ապահովել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարու։

  • Կիսվել: