երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ առկա ուսումնասիրությունները թույլ են տալիս մասնագետներին եզրահանգելու, որ ձմեռը տաք է լինելու

«Հայաստանի Հանրապետություն»․ առկա ուսումնասիրությունները թույլ են տալիս մասնագետներին եզրահանգելու, որ ձմեռը տաք է լինելու

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ամպրոպը ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի տարերքն է: Ասում է՝ իր համար ամենահաճելին բնակչությանը դրանց մասին իրազեկելն է:

Իսկ թե ինչ ձմեռ է սպասվում՝ պաշտոնապես կհրապարակվի նոյեմբերի 25-ից հետո: Բայց առկա ուսումնասիրությունները թույլ են տալիս մասնագետներին եզրահանգելու, որ ձմեռը տաք է լինելու: Սակայն, ինչպես  նկատում է Սուրենյանը՝ «տաք ձմեռ»-ը չի նշանակում, որ հունվարին Երեւանում օդի ջերմաստիճանը լինելու է, ասենք, +18 աստիճան: Մասնագետները ասում են՝ տաք է լինելու, համեմատելով բազմամյա միջինի հետ: Դիտարկվում է, օրինակ՝ 100 տարիների հունվարյան միջին ջերմաստիճանը, որը համարվում է նորմա:

Եղանակի մասին տեղեկատվությունն «առաջին ձեռքից» ստանում են Գագիկ Սուրենյանի աղջիկները: «Նրանք նույնպես սպասում են առաջին ձյանը: Անընդհատ հարցնում են՝ ե՞րբ է ձյուն գալու, բայց, ցավոք սրտի, վերջին տարիներին այնքան քիչ է ձյուն գալիս, որ իմ երեխաներին չեմ կարող գոհացնել պատասխանովս»,-ասել է նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: