ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի քանդակ` Փարիզի հայտնի պողոտայում

Հայաստանի դրոշի գույներով կոնֆետի քանդակ` Փարիզի հայտնի պողոտայում

Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով կոնֆետի քանդակը մեկ ամիս շարունակ կզարդարի Փարիզի հայտնի Գեորգ V-ի պողոտան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետ Հայկ Խեմչյանը:

«Լոուրենս Ջենկելի ստեղծագործությունները զարդարում են Փարիզի Գեորգ V-ի հայտնի պողոտան: Դրանք այնտեղ ցուցադրված կլինեն հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 14-ը»,- գրել է Խեմչյանը: Քանդակի հեղինակը եռագույն կոնֆետի արձանը հենց այդպես էլ անվանել է՝ «Կոնֆետ. Հայաստանի դրոշը»:

 
 
 

  • Կիսվել: