հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի բարեկամ երկրներից ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան

Հայաստանի բարեկամ երկրներից ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան

Մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների շրջանում հարցումներ են իրականացվել, քաղբանտարկյալների, Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի վերաբերյալ։ Հարցումներին մասնակցել է 1101 մարդ, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Քաղաքացիներին հարցրել են, թե որոնք են Հայաստանի բարեկամ երկրները, որոնց վրա կարելի է դժվար պահերին հույս դնել և որոնք՝ ոչ բարեկամ։

«Բարեկամ երկրներից ամենաբարձ ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78.1 տոկոս, 12 տոկոսը չեզոք է Ֆրանսիայի նկատմամբ, և 8.8 տոկսը՝ Ֆրանսիային համարում է ոչ բարեկամ։ Ֆրանսիային հետևում է Հնդկաստանը՝ ևս բարձր ցուցանիշով՝ 68.5 տոկոս, Իրանը՝ 58.7 տոկոս։ 41 տոկոսը պատասխանել է ԱՄՆ, 38 տոկոսը՝ Չինաստան, 34 տոկոսը՝ Վրաստան, 32 տոկոս՝ Գերմանի, 29.7 տոկոսը՝ Ռուսաստան։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի մասով՝ 93 և 98 տոկոսն ասել է, որ ոչ բարեկամ երկրներ են»,-նշեց Նավասարդյանը։

Նավասարդյանն ավելացրեց, որ 2015 թվականից մինչև հիմա այդ ցուցանիշները լուրջ փոփոխության են ենթարկվել։ Օրինակ՝ 2015 թվականին 86 տոկոսը նշել է, որ մեր բարեկամ երկիրը Ռուսաստանն է, հեղափոխությունից հետո այդ թիվը իջել է՝ 76 տոկոսն է նշել, որ ՌԴ-ն բարեկամ երկիր է, իսկ 2022-ին ունեցել ենք 56 տոկոս։ Իսկ ահա 2024-ին այդ թիվը հասել է 29.7 տոկոսի։

  • Կիսվել: