կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայաստանի առաջին հանրապետության 106-ամյակի առթիվ Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կմատուցվի Անմահ պատարագ

Հայաստանի առաջին հանրապետության 106-ամյակի առթիվ Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կմատուցվի Անմահ պատարագ

Մայիսի 26-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության 106-ամյակի առթիվ,  Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կմատուցվի Անմահ պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք, Հայաստանի դրոշի օրհնություն, hայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․ 
 
«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍին
պիտի պատարագէ ու քարոզէ՝
Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան
 
Յաւարտ Ս. Պատարագին պիտի կատարուի հոգեհանգստեան կարգ՝ Սարդարապատի ճակատամարտին իրենց կեանքը զոհաբերած մեր քաջարի հերոսներու հոգիներուն համար:
Ապա, վեհարանի դահլիճին մէջ տեղի պիտի ունենայ յատուկ հանդիսութիւն՝ Ս. Աթոռոյս Վեհափառ Հայրապետին անուանակոչութեան առիթով:
 
Սիրով կը հրաւիրենք մեր ժողովուրդի զաւակները՝ մասնակցելու Ս. Պատարագին, աղօթելու Սարդարապատի հերոսներու հոգիներու խաղաղութեան համար եւ լսելու Վեհափառ Հայրապետին պատգամը»։ 

  • Կիսվել: