հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստան ժամանած տղամարդու մոտ Մեղրիի մաքսակետում թմրանյութ է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Հայաստան ժամանած տղամարդու մոտ Մեղրիի մաքսակետում թմրանյութ է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Մեղրիի բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մեղրիի մաքսակետում զննել են Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած 33-ամյա վարորդի «ԿամԱԶ»-ը։

Ոստիկանությունից հայտնում են, որ բեռնատարի սրահում հայտնաբերվել են 4 փաթեթ՝ մոտ 14 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, և կաթուցիչ։ Արտաշատի բնակիչ, 33-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

 

  • Կիսվել: