երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Դեկտեմբերի 25-ին, ժամը 07:30-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ ջոկատ:

Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 24-ին, ժամը 17:20-ին: Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածքում (2 հա չորացած ծառեր)։

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ:

Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են մեծ դժվարությամբ:

ժամը 01:40-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04:43-ին Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի միջպետական սահմանն ընկած հատվածում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները վերսկսվել են:

Հրդեհաշիջմանը մասնակցել են 172 փրկարար ծառայող, 22 միավոր տեխնիկա և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսության» մասնաճյուղի աշխատակիցներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին:  Հրդեհի մակերեսը կազմել է 500 հա, որից 300 հա՝ խոտածածկ, իսկ 200 հա՝ անտառածածկ տարածքում (2 հա չորացած ծառեր)։

Ժամը 18։30-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

 

 

  • Կիսվել: