հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայ դատի հանձնախմբի հրավերով բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում․ Թաթոյան

Հայ դատի հանձնախմբի հրավերով բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում․ Թաթոյան

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի հրավերով առաջիկա շաբաթվա ընթացքում բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում, կհանդիպեմ նաև հայ համայնքի առաջնորդների և երիտասարդության հետ: Այսս մասին հայտնել է «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Մենք պետք է ողջ աշխարհում միավորենք մեր ջանքերը` Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության, մեր ժողովրդի դեմ նրանց գործած հանցանքների դեմ պայքարի ու պատասխանատվության համար:

Պետք է թույլ չտանք, որ նրանք թաքցնեն իրենց հանցավոր մտադրությունները և մոլորեցնեն աշխարհին. Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի հրավերով առաջիկա շաբաթվա ընթացքում բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում, կհանդիպեմ նաև հայ համայնքի առաջնորդների և երիտասարդության հետ:

Ներկայացնելու եմ Հայաստանում ադրբեջանական հանցավոր ներխուժումները, բնակավայրերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց զինված տեղակայումների հետևանքները սահմանային բնակիչների խաթարված կյանքի փաստագրումները, Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը:

Այցի ընթացքում կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի վերջին ուսումնասիրությունները և,իհարկե, հիմնադրամի աշխատանքի ուղղությունները»,- գրել է նա։

 

  • Կիսվել: