հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաղողօրհնեքը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաղողօրհնեքը

Այսօր` օգոստոսի 15-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաղողօրհնեքը` Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:

Այն Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդն է։
 
Տոնի առթիվ այսօր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո խաղողը կօրհնվի։
 
Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա վերստին կհանդիպի իր Որդուն։ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, աղոթել է, ապա կանչել բարեկամներին և հրաժեշտ տվել։ Այդ գիշեր նրա հոգին բաժանվել է մարմնից։

  • Կիսվել: