հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հավելյալ հատկացում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացմանը

Հավելյալ հատկացում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացմանը

Կառավարությունը 1 մլրդ 498 հազար ՀՀ դրամ լրացուցիչ միջոցներ է հատկացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը՝ վերաբաշխում կատարելով 2025 թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից։

Ըստ այդմ՝ 496,4 մլն դրամ կհատկացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի, 940,5 մլն դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերի շրջանակում նախատեսված աշխատանքների ընթացքի ապահովմանը։

Մասնավորապես՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով ավելացվում են Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվան և Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցների՝ 2024 թվականից սկսված կառուցապատման աշխատանքների գումարները:

500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով միջոցներ են հատկացվում Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրում 75 տեղ հզորությամբ տիպային մանկապարտեզի կառուցման համար։

Նախագծային աշխատանքներ

Հատկացված միջոցներով կիրականացվեն նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ 18 դպրոցի վերանորոգման, հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները:

  • Կիսվել: