շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հաստատվել են մայիսի 26-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծերը

Հաստատվել են մայիսի 26-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծերը

Մայիսի 25-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց:

  • Կիսվել: