հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) հունիսի 5-ին, 9-ին, 10-ին և 11-ին:

Հավակնորդները ԿԳՄՍ նախարարություն ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

 

  • Կիսվել: