կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հաստատվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք․ մահացել է 12 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք․ մահացել է 12 մարդ

Մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183 127 դեպք, որոնցից 167 977-ն` առողջացած, 3332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799 637 թեստավորում:
 

Այսպիսով` երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 855 է:

  • Կիսվել: