հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հաստատվել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը

Հաստատվել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը

Կառավարությունը հաստատել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը: Որոշման նպատակը հետվճար տրամադրելու միջոցով կենսաթոշակառուների գնողունակության բարձրացումն է՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս, ինչպես նաև անկանխիկ եղանակով գործարքների խթանումն է Հայաստանի Հանրապետությունում։ Ըստ հիմնավորման, կարգի մշակման փուլում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և գործընկեր բանկերի միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ կարգի իրացման մեխանիզմների և ընթացակարգերի շուրջ: Արդյունքում առաջարկվել է նաև քարտը թողարկած բանկոմատների միջոցով կոմունալ ծառայություններին ուղղվող վճարներից բացի՝ հետվճար կիրառել նաև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներից։

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ վերջին շաբաթների ընթացքում ակտիվ աշխատանք է տարվել գործընկեր բանկերի հետ՝ համապատասխան կարգավորումը լիարժեք իրագործելու նպատակով: Այդ բանկերն են՝ «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և «Հայբիզնեսբանկը», որոնց նպաստառուները և կենսաթոշակառուները կարող են միանալ նաև հուլիսի 1-ից հետո:

 

Վարչապետը հորդորել է շարունակել ծրագրերի վերաբերյալ ակտիվ իրազեկումը:

  • Կիսվել: