ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանկարծամահ եղած եռամսյա զորավարժությունների մասնակից Ատոմ Հարությունյանը Կուրթանից էր, ուներ երեք զավակ

Հանկարծամահ եղած եռամսյա զորավարժությունների մասնակից Ատոմ Հարությունյանը Կուրթանից էր, ուներ երեք զավակ

Քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային 44-ամյա Ատոմ Հարությունյանը Լոռու մարզի Կուրթան գյուղից էր։

Նա ուներ երեք զավակ՝ երկու դուստր եւ մեկ որդի։

Զորավարժություններն անցկացնելու նպատակով Ատոմ Հարությունյանին ուղեւորել էին Վարդենիս։

Նշենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

  • Կիսվել: