շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը

Հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը

Հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, հաղորդում են Հայաստանի եվրոպական համալսարանից։

«Սրտի կսկիծով եւ խորը ցավով տեղեկացնում ենք, որ հանկարծամահ է եղել Հայաստանի եվրոպական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ Սոնա Հայրապետյանը:

Նրա կյանքը եւ բազմամյա հարուստ գործունեությունը ոգեշնչող օրինակ են բոլորիս համար: Լինելով լավ մարդ, վառ անձնավորություն, գիտակ մանկավարժ, պրոֆեսիոնալ եւ հմուտ մասնագետ, ընտանիքի օրինակելի կին եւ ծնող՝ Սոնա Հայրապետյանի հարուստ կերպարը միշտ ամուր կմնա մեր սրտերում եւ ուղենիշ կլինի նաեւ ապագա սերունդների համար:

Հայաստանի եվրոպական համալսարանի ողջ անձնակազմը, պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը ցավակցում եւ վշտակցում են սիրելի գործընկեր եւ դասախոս Սոնա Հայրապետյանի անդառնալի կորուստը եւ իրենց զորակցությունն են հայտնում նրա ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: