Հանձնարարական են տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ուղիները. վարչապետ
«ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել պարզել՝ QR կոդը սատանայի հետ կապ ունի, թե չունի»,-կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց.
«Առանց կատակի, ես այդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, եթե կա պնդում, պետք է դա պարզվի։ Սա ազգային անվտանգության խնդիր է»,-
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն էլ նշեց, որ վարչապետից իսկապես նման հանձնարարական ստացել են։ «Մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել», - նշեց նա։