ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հակասանիտարական վիճակ՝ Փարաքարում. բնակիչները բողոքում են համայնքապետարանից ու «Վեոլիա ջրից»

Հակասանիտարական վիճակ՝ Փարաքարում. բնակիչները բողոքում են համայնքապետարանից ու «Վեոլիա ջրից»

Տևական ժամանակ է՝ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Կարեն Դեմիրճյան փողոցում տիրում է գարշահոտություն:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 տարուց ավելի է՝ կեղտաջրերը դուրս են գալիս և ողողում  են ողջ փողոցը՝ լցվելով անգամ բնակիչների տներ: 
 
Բնակիչների խոսքով.
 
«2 տարի է՝ Արմավիրի մարզպետարանը, Փարաքարի համայնքապետարանը, «Վեոլիա ջուր»-ը ջայլամի կեցվածք են ընդունել, չեն փորձում կամ չեն էլ ցանկանում այս հակասանիտարական վիճակը վերացնել:
 
1-2 անգամ խնդիրը փորձել է լուծել Փարաքարի նախկին համայնքապետերից Դավիթ Մինասյանը, բայց խնդիրը պետք է լուծվի հիմնովին, ու դա, մեր կարծիքով, «Վեոլիա ջրի» խնդիրն է»:
 
«Ամոթն էլ է լավ բան, ով է տեսել՝ 21-րդ դարում 2 տարուց ավելի նման հականսանիտարական, հակահիգիենիկ վիճակ, ասում  են՝ պայքարում ենք վարակի դեմ, բա սրանից այն կողմ էլ ինչ պետք է լինի, որպեսզի պատկան մարմինները մատը մատին տան ու խնդիրը լուծեն, ամոթ է՝ ամեն անգամ էս պատկերը տեսնելիս էդ պատասխանատուներին եթե նախկինում հայհոյում էինք, հիմա անիծում ենք»,- նշել են նրանք:

  • Կիսվել: