ՀԱԷԿ-ն անխափան ու առանց որեւէ խնդրի աշխատում է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Այս օրերին շատ արտադրական ձեռնարկություններ չեն աշխատում: Բայց հասկանալի է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այն ձեռնարկությունը չէ, որ չաշխատի: Ինչպես է գործում այս օրերին կայանը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ինչ միջոցառումներ է ձեռնարկում, ինչպես կընթանա վերաբեռնավորման գործընթացը. այս եւ այլ հարցերի պարզաբանման նպատակով «ՀՀ»-ն դիմել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանին:
Նա տեղեկացրել է, որ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցներն իր գործունեությունն անխափան իրականացնելու համար: ՀԱԷԿ-ում ստեղծվել է համակարգող շտաբ, որն իրականացնում է նաեւ համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ: Կայանի ղեկավարությունն այս օրերին աշխատել է: Կայանի աշխատանքն այս օրերին՝ անվտանգ շահագործումը, էլէներգիայի արտադրանքը շարունակվել են առանց խնդրի: Պլանով եւ գրաֆիկով նախատեսված բոլոր աշխատանքները ժամանակին կատարվել են…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։