երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Գյումրու քաղաքապետարանում պարգևատրվեցին տարվա ընթացքում գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների աշխատակիցներ

Գյումրու քաղաքապետարանում պարգևատրվեցին տարվա ընթացքում գործունեությամբ աչքի ընկած տարբեր ոլորտների աշխատակիցներ

  Գյումրու քաղաքապետարանում դեկտեմբերի 30-ին  պարգևատրվեցին տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած ամենատարբեր ոլորտների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցները: Մինչ պատվոգրերի ու հուշանվերների հանձնումը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ներկայացրեց անցնող 2021 թվականին կատարված  աշխատանքներն ու գալիք տարվա ծրագրերը:

 «Տարին բարդ էր բոլորիս համար. դժվարությունների հանդիպել ենք բոլոր ոլորտներում, բայց, սրան զուգահեռ, ի ուրախություն բոլորիս,  աշխատանքները կարողացել ենք բնականոն իրականացնել: Քաղաքում ամենամեծ ու տեսանելի ծրագիրը փողոցաշինությունն է՝ 33 փողոցում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել: Դրանցից միայն հինգում  աշխատանքները դեռ ավարտված չեն: Համայնքային ենթակայության մի շարք կառույցներում ևս վերականգնման ու վերազինման աշխատանքներ են իրականացվել ՀՀ Կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ձեռք է բերվել 63 միկրոավտոբուս, որից 4-ը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաջորդ տարի նախատեսվում է նորացնել Գյումրու երթուղային ցանցը՝ ընդգրկելով քաղաքի բոլոր թաղամասերը: Անօթևանության խնդիրը Գյումրիում շարունակում է մնալ արդիական. խնդրի լուծման համար աշխատում ենք բարեգործական կազմակերպությունների ու անհատ բարերարների հետ:

 Նախատեսված է կառուցել 12-16 սոցիալական բնակարան: Բնակարաններ ու մանկապարտեզ նախատեսվում է կառուցել նաև Համահայկական հիմնադրամի  կողմից»,-իր խոսքում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

  • Կիսվել: