շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ

Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:  Ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում թիվ 20 համարի երթուղին սպասարկող Գյումրու քաղաքային տրանսպորտի մարդատար «Գազելը» բախվել է ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: