ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրու համայնքապետարանը բացօթյա առևտրով զբաղվողներին գործունեություն ծավալելու համար այլ տարածք է առաջարկել

Գյումրու համայնքապետարանը բացօթյա առևտրով զբաղվողներին գործունեություն ծավալելու համար այլ տարածք է առաջարկել

Գյումրու համայնքապետարանը բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է գործունեություն ծավալել Ավտոկայանի տարածքում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Գյումրու համայնքապետարանը:
 
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիների հետ այցելել է առաջարկվող տարածք, առևտրականների հետ տեղում քննարկվել են տարածքի մաքրման ու բարեկարգման, դրա տրամադրման և հետագա անելիքներին առնչվող բազմաթիվ հարցեր։
Վարդգես Սամսոնյանի այցից անմիջապես հետո տարածքում մեկնարկել են մաքրման աշխատանքները։
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: