երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու մի խումբ Ձմեռ պապիկներ այսօր վառեցին գլխավոր տոնածառի լույսերը:

Մինչ լույսերը կվառեին, տասնյակ Ձմեռ պապիկներ` «Անի» փողային նվագախմբի ուղեկցությամբ, Գյումրու Աբովյան փողոցից երթով շարժվեցին դեպի Կենտրոնական հրապարակ:

«Շատ սիրուն է մեր Գյումրին: 2019 թ-ին մենք աննախադեպ հաջողություններ ունեցանք, իսկ 2020-ին ավելի շատ գործ ենք անելու՝ գեղեցկացնելու ենք մեր քաղաքը, կառուցելու ենք փողոցները, լուսավորելու ենք ու էլ ավելի շատ հյուրեր ենք ունենալու»,- նշեց Գյումրու քաղաքապետը` շնորհավորելով բոլորին գալիք տոների կապակցությամբ:

Նշենք, որ տոնական միջոցառումների համար նախատեսված է 7 մլն դրամ: Այս տարի տոնական միջոցառումներն անցկացվում են «Իմ սեր Գյումրի» խորագրով:

  • Կիսվել: