հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ: Այս մասին հայտնում է ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-գրել է նա իր էջում:

 

  • Կիսվել: