շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Գյումրիում 2  ավտոմեքենա է  այրվել (լուսանկարներ)

Գյումրիում 2 ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ)

Ապրիլի 13-ին, ժամը 22:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չերազի փողոցի թիվ 19 շենքի դիմաց այրվում է երկու ավտոմեքենա. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:08-ին, մարվել՝ 23:15-ին:

Այրվել է Դավիթ Մ.-ին պատկանող «Mazda Millenia» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հատվածն ամբողջությամբ, սրահը՝ մասամբ և Հայկ Ս.-ին պատկանող «Peugeot 607» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը` մասամբ:

 

  • Կիսվել: