ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
«Գյումրի» ԲԿ-ի 17 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, իսկ ինֆեկցիոնում ազատ մահճակալների թիվը սպառվում է

«Գյումրի» ԲԿ-ի 17 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով, իսկ ինֆեկցիոնում ազատ մահճակալների թիվը սպառվում է

Նոր կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժում են նաև այն հիվանդանոցներում, որոնք ինֆեկցիոն չեն և դրա համար պետական ֆինանսավորում չեն ստանում: Օրինակը «Գյումրի» բժշկական կենտրոնն է, գրում է shantnews.am-ը։

Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ծանր հիվանդների են ընդունել, որոնք նմուշառման հետազոտություն չեն անցել և «Գյումրի» կենտրոնում գտնվելու ընթացքում է պարզվել, որ նրանք վարակակիր են: Հետևանքն այն է, որ բժշկական կենտրոնի 17 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով:

Իսկ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը առողջապահության նախարարության հրահանգով ընդունում է միայն թեստավորման դրական արդյունքով հիվանդներին: Ինֆեկցիոնում ազատ մահճակալների թիվը սպառվում է:

Հունիս ամսվա ընթացքում Շիրակի մարզում հաստատված վարակակիրների թիվն ավելացել է: Ինֆեկցիոն հիվանդանոցը արդեն միայն ծանր հիվանդներին է ընդունում: Ինֆեկցիոնն ընդունում է միայն այն հիվանդներին, որոնց մոտ թոքաբորբ է ախտորոշվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: