շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գյումրի-Բավրա ճանապարհին ավտոմեքենան ձնաբքի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և կիսով չափ կախվել ձորը

Գյումրի-Բավրա ճանապարհին ավտոմեքենան ձնաբքի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և կիսով չափ կախվել ձորը

Հունվարի 31-ին, ժամը 21:34-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, ավտոմեքենան ձնաբքի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կիսով չափ կախվել ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մանվել Մ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

  • Կիսվել: