ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին. Երթեւեկությունը կաթվածահար է

Ձկնորսները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին. Երթեւեկությունը կաթվածահար է

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում. մարզի մի քանի գյուղերի բնակիչներ՝ ի նշան բողոքի, երկկողմանի փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, երթևեկությունը կաթվածահար է եղել, գյուղացիներն էլ ասում են, որ ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունը արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մարզպետին և Շրջակա միջավայրի նախարարին, ասելով, որ մինչև նրանք չգան, ճանապարհը չեն բացի:

Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ այսպիսի միջոցներով խնդիրները դժվար թե լուծվեն. «Տարբեր տեսակի ինքնագործունեությունը հասարակության տարբեր շերտերի մոտ դրսեւորովում է մի դեպքում, երբ պետական ինստիտուտները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, ճիշտ չեն կարողանում կազմակերպել աշխատանքը սոցիալական տարբեր շերտերի հետ:

Ինչո՞ւ պետք է ձկնորսները փակեն մայրուղին, ամբողջությամբ կաթվածահար անեն միջպետական ճանապարհը. ուրեմն ինչ-որ մի տեղ ինչ-որ սխալ կա եւ պետական մարմինները ճիշտ չեն կազմակերպել իրենց աշխատանքները: Սա հնարավոր է մի դեպքում, երբ պետություն չկա, ինստիտուտները չեն գործում, երբ պետություն-հասարակության կապը խզված է: Մարդիկ իրենց անզորությունը ստիպված են դիմել այսպիսի քայլերի»:

  • Կիսվել: