Գուրգեն Մադոյանը Եվրոպական խաղերում մեկնարկեց փայլուն հաղթանակով
Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարում փայլուն հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի թիմի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան մեկնարկային մենամարտում մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչը և 5:0 հաշվով հաղթանակ տարավ։

Նշենք, որ երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։
Անի Հովսեփյանի մրցակիցը կլինի Փախստականների օլիմպիական հավաքականը ներկայացնող Քինդի Ջանկե Նգամբան, իսկ Դավիթ Չալոյանը մեկնարկում ուժերը կչափի Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից առաջին մենամարտերում հաղթանակներ են տարել նաև Արթուր Բազեյանը, Նարեկ Հովհաննիսյանն ու Համբարձում Հակոբյանը։
Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար։
