երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գուցե շներին «օգնե՞լ» են մտնել տարածք. Նաիրա Զոհրաբյանը՝ կենգուրուների անկման դեպքի մասին

Գուցե շներին «օգնե՞լ» են մտնել տարածք. Նաիրա Զոհրաբյանը՝ կենգուրուների անկման դեպքի մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ՖԲ էջում իրավապահներին ու քաղաքապետին դիմել է կոչով՝ կապված Կենդանաբանական այգում կենգուրուների՝ շների կողմից հոշոտման դեպքի հետ:

Նա նշել է, որ նախ պետք է պարզել, թե շներն ինչպե՛ս են մտել տարածք:

Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է.

«Կոչ եմ անում իրավապահներին` անհապաղ զբաղվել կենգուրուների անկմամբ

Կենդանաբանական այգու պրեսս ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ լուսադեմին թափառող շները մուտք են գործել Կենդանաբանական այգի և հարձակվել երեք կենգուրուի վրա, որի արդյունքում արձանագրվել է կենգուրուների անկում: Պատճառը, ըստ Կենդանաբանական այգու, ցանկապատի բացակայությունն էր, որը պիտի ապահովեր Երևանի քաղաքապետարանը: Կենդանաբանական այգու մի աշխատակից, թե վոլոնտյոր էլ «արդարանում» էր, թե չեն վնասազերծել շներին, որ հանկարծ նոր օրենքով չդատվեն:
Ուրեմն էսպես. լիկբեզ 1` օրենքը ինքնապաշտպանության համար որևէ պատիժ չի նախատեսում և գոնե կենդանաբանական այգու աշխատակիցը դա պիտի իմանար: Եթե չգիտի` պարզ չի, թե ինչ է անում էդտեղ:

Լիկբեզ 2. Ձեր վարքագիծը այլևս դառնում է խիստ կասկածելի և մենք խիստ հետևողական կզբաղվենք Կենդանաբանական այգով, ու կփորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում այդ այգում ու ստացվող բավականին լուրջ դրամաշնորհները որտե՞ղ և ինչպե՞ս են ծախսվում:
Ու ընդհանրապես, դեռ պետք է պարզել` շները ինչպե՞ս են մտել տարածք. Իսկ գուցե շներին «օգնե՞լ» են մտնել տարածք, հետագայում անկում ապրած կենգուրուների համար «եվրոփոխհատուցում» ստանալու համար:
Կոչ եմ անում նաեւ քաղաքապետին` հանձնարարել պատկան կառույցին` Կենդանաբանական այգու «լույսն» ու «ստվերը» ուսումնասիրելու համար: Այս պահին այսքանը»:

  • Կիսվել: